The World Through My Eyes/Աշխարհն իմ աչքերով

01.05.2011
Իմ բացառությունների աշխարհով....(Through my Inclusion World)

Ապրիլ ամսին մասնակցում էի մի միջազգային սեմինարի (GYUF), որի շրջանակներում ես հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալու հատուկ կարիքավոր անձանց կյանքին, ապրելաոճին, ինչպես նաև փորձեցի հասկանալ նրանց վարվելակերպի, մտածողության ակունքները....
Տպավորությունն աննկարագրելի էր....հենց այդտեղից ինձ մոտ փոխվեցին գրեթե բոլոր պատկերացումներն իդեալական կյանքի վերաբերյալ....գիտակցելով նրանց աջակցության կարիքը` ինձ մեջ ձգտում առաջացավ փորձել թեպետ ինչ որ աննշան բանով նրանց օգտակար լինել....
Ընթացքում նրանց վերաբերյալ ֆիլմ նկարելու միտք առաջացավ մոտս և այժմ կկիսվեմ դրա արդյունքներով ձեզ հետ և սիրով կլսեմ ձեր բոլոր դատողությունները....
 
28.04.2011
Պատմության արահետով


Ապրիլի 24-ը հիշարժան օր է ամբողջ հայ ժողովրդի համար` աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն.... Ամեն տարի Ապրիլի 23-ին Եղեռնի զոհերի հիշատակի կապակցությամբ կազմակերպվում է "Ջահերով երթ" դեպի Ծիծեռնակաբերդ.... 




Ամբողջ հայ ազգը, ինչպես նաև պատմությունը ընդունած շատ արտասահմանցիներ Եղեռնի կապակցությամբ միավորվում են մեկ կետում....
Տարեց տարի պատմություն ընդունած անձանց թիվը գնալով շատանում է....սա ապացույց է, որ ժամանակի ընթացքում կգա մի պահ, երբ այդ "արահետը" տեսանելի կլինի բոլորին....քանզի ես միշտ ասում եմ` եղած բանը վաղ թե ուշ ցույց է տալիս իր ակունքները.... 



22.04.2011
Վերակենդանացնենք Մաշտոցի այգին` փորձելով ապրել կանաչապատ, այլ ոչ թե կաֆելապատ բնության գրկում


  Անցնելով Մաշտոցի այգու շրջակայքով` համոզված եմ քչերն են մի պահ կանգ առել, նայել ծառերին, երգող թռչյուններին, այգով վազող ուրախ շնիկներին, շատրվաներին, որոնք վաղուց արդեն չեն աշխատացնում....
  Չգիտեմ դուք ինչպես, բայց ամեն անգամ այդ այգու մոտով անցնելիս իմ աչքերի առջև չգիտես ինչի անցնում է մի տեսարան, որը շատ նման է արտասահմանյան ֆիմերից շատերում առկա այգու տեսարաններին....որտեղ, ի լրումն իմ վերևում ասածի, առկա է նաև երեխաների աշխույժ "վազվզոց", շատրվաններն աշխատում են, իսկ շնիկներն կրկնակի են.....և ուղեկցվում են այգու երկայնքով իրանց հետ խաղացող երջանիկ տերերով, քիչ այնկողմ երգում և նվագում են երիտասարդները....
  Սակայն ներկայիս տենդենցից ելնելով` ես այգու ճակատագիրը տեսնում եմ կաֆելապատ շինությունների տեսով....կամ օրինակ հերթական միօրինակ սրճարանի տեսքով, որտեղ առավելագույն բանը, որ հնարավոր է անել, դա սուրճ խմելն է և "բամբասելը"....
  Սակայն միթե դա է մեր ուզածը....Իմը ոչ....և ինչ անել? Իհարկե ցույց տալ այգու հնարավորությունները, համեմատություններ անել....կարծում եմ ցանկացած սրճարան կառուցող հենց ինքն էլ կգերադասի, որպեսզի իր երեխաները, սրճարան գնալու փոխարեն, խաղան այգիներում....և ինչու չէ նաև հենց ինքը իր տիկնոջ հետ զբոսնի "կանաչապատ արահետով"....
  Մենք ինչ կարող ենք անել? Մենք կարող ենք ցույց տալ այգու հնարավորությունները այն անձանց, ովքեր պարզապես "ժամանակ չունեն" դրանք տեսնելու համար..... Հենց այդպես վարվեցին այն երիտասարդները, որոնք 2011 թ.-ի ապրիլի 17-ին Մաշտոցի այգում կազմակերպեցին "Փառատոն", որը ուղեկցվեց տարբեր խաղերով, երեխաների համար կազմակերպված տարբեր զվարճություններով, պարերով, կենդանի, այլ ոչ թե սրճարանային երաժշտությամբ.....
Եվ վստահ եմ, որ դեռ կգտնվեն "բնության պաշտպաններ"....և գուցե մի օր, դրանց թվում կգտնվեն նաև "սրճարաններ կառուցողներ"....


20.04.2011
Շաբաթօրյակ-ծառատունկ` որպես բնապահպանական նախաձեռնություն....

  2011թ.-ի ապրիլի 16-ին Հայաստանի բազմաթիվ վայրերում կազմակերպվել է շաբաթօրյակ-ծառատունկ, որը հանդիսանում է շատ կարևոր քայլ այն բանի հավաստման համար, որ դեռ մեր ժողովրդի մեջ կան այնպիսիք, որոնք հետաքրքրված են այն միջավայրի վիճակով, որում նրանք անցկացնում են իրենց կյանքը` զբոսնում են, զրուցում, հանգստանում, խաղում ինչպես իրանք, այնպես էլ իրենց երեխաները, և պարզապես ապրում են....
  Երկար պետք չէ մտածել, որպեսզի հասկանալ մի շատ կարևոր փաս....այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք "կերտում" ենք ինքներս....
  Այդ պատճառով, եթե ցանկանում ենք փոխել մեր ապրելու միջավայրը, ապա պետք է սկսենք ինքներս մեզ փոխելուց....քանի որ փոխելով մեր վերաբերմունքը "բնության նկատմամբ", մենք կկարողանաք օգտվել նրա բոլոր անգին "բարիքներից"....










No comments:

Post a Comment