“Փոթորկոտ ալիքներ”


"Ամեն մարդ կյանքում ունի երազանք: Այն իրականացնելու համար նա պատրաստ է
ամեն ինչի: Սակայն դրա ճանապարհին անհնար է չհանդիպել խոչընդոտների:
Լինում են դեպքեր, երբ մարդ, չկարողանալով պայքարել, հրաժարվում է իր
երազանքից: Բայց հանուն ինչի՞…"
17 տարեկան էի, երբ որոշեցի գրել "Փոթորկոտ ալիքներ" պատմվածքը....մտքերը
գալիս էին միանգամից.... Եվ գուցե հենց դա էր պատճառը, որ այն ավարտին ինձ շատ
հոգեհարազատ էր.... Ես ասես պատմվածքում նկարագրած լինեի ինքս ինձ, իմ
բնավորությունը.... պատմվածքի հերոսուհու միջոցով ես փորձեցի անել ամենը, ինչ
չէի կարող անել իրականում.... գնալ այնպիսի ռիսկերի, որոնց չէի գնա իրականում....
ասել այնպիսի բաներ, որոնք չէի ասի իրականում.... Եվ այդպես ամբողջական տեսք
ստացավ մի պատմություն, որը նվիրված էր "աղջկայական սկզբունքայնությանը" և
երազանքների հետևից ընթացող անվերջ մրցավազքին....
Գլխավոր հերոսները մի տղա և աղջիկ են: Պատմվածքը լեցուն է սրամիտ
երկխոսություններով, որոնք հիմնականում վերաբերում են կյանքի նկատմամբ
հայացքների տարբերությանը:
Աղջկա ամեն քայլը մտածված է, պլանավորված և նա իր համար ասես պատնեշ է
ստեղծել դեպի արտաքին աշխարհ, դեպի զգացմունքներ: Պատճառը
հիասթափությանը հանդիպելու վախն է:
Տղան ապրում է մեկ օրով…. անհոգ և առանց որևէ պլանավորվածության:
Սակայն երկուսին էլ կապում է ճանապարհորդելու նկատմամբ անհագ սերը: Եվ
այդպես, նավի վրա ծանոթանալով, նրանք սկսում են իրենց անձնական
ճանապարհորդությունը: Սկզբում աղջիկը (Լինան), պարբերաբար զրույցներ
ունենալով Դեյվիդի (այդպես է հերոսի անունը) հետ, անգամ չի էլ կասկածում, որ նա
հենց կապիտանի որդին է: Իսկ թե դեպի ո՞ւր դա կտանի և ո՞վ կզիջի իր սկզբունքները,
քայլ առ քայլ նկարագրված է իմ առաջին պատմվածքում, որը սյուժետային և
հոգեկան խառնաշփոթի պատճառով, ես որոշեցի վերնագրել “Փոթորկոտ ալիքներ”….

No comments:

Post a Comment