Wednesday, June 22, 2011

A story of a little puppy/ Մի փոքրիկ շնիկի պատմություն

   Բարև! Ես մի փոքրիկ շնիկ եմ....իմ անունն է....իմ տերն ինձ անվանում է....ինչպե՞ս էր ինձ անվանում իմ տերը..... Չեմ հիշում.... բայց մարդիկ ինձ կոչում եմ "Փափի".... և ես մեծ սիրով, շարժելով պոչիկս, նետվում եմ դեպի նրանց:
  Ես շատ եմ սիրում կանաչ խոտը....այն շատ փափուկ է և համեղ.... :)
  Ես շատ եմ սիրում խաղալ....հատկապես գնդակ...սակայն իմ տերը չի սիրում, երբ ես ուրիշների հետ եմ խաղում....

  Ամենից շատ չեմ սիրում, երբ իմ տերն ինձ թույլ չի տալիս խաղալ` քաշելով ինչ որ պարան, որը նա միշտ այգի գնալուց կապում է իմ վզից.... Ես միշտ

  

զարմանում եմ, թե ինչպե՞ս են մարդիկ կարողանում նստել մի տեղում այդքան երկար....ինչո՞ւ չեն թռչկոտում....ինչո՞ւ չեն ուրախանում.... ինչո՞ւ են սիրում այդքան երկար խոսել.... Մեկ-մեկ նրանց լսելիս ես հոգնում եմ և քուն մտնում.... սակայն երբ լսում եմ գնդակի ձայնը, անմիջապես վեր եմ թռնում տեղիցս....ու կրկին տեղս եմ նստում ` վզիս պարանի պատճառած ցավի պատճառով....
  Չեմ սիրում երբ տերս ինձ ձեռքերի մեջ է վերցնում.... բա իմ 4 թաթիկներն ինչի՞ համար են էլ....
  Եթե չլիներ իմ թշնամի "պարանը", ես ամբողջ օրը կվազվզեի.... ինձ համար նոր բաներ կբացահայտեի....հետաքրքիր խաղեր կխաղայի....
  Իսկ դու կխաղա՞ս ինձ հետ իմ խաղը....



p.s. Այս պատմության գաղափարը մտքիս եկել է այն ժամանակ, երբ զբոսնելիս պատահաբար հանդիպեցի այս փոքրիկին....չկարողանալով անտարբեր անցնել և հետևելով նրա պահվածքը` իմ մտքերում սկսեց ձևավորվել հենց այսպես մի պատմություն....

 
  
 

4 comments:

  1. ազատություն Փափիիին :Ճ լավն էր Լիան :Ճ

    ReplyDelete
  2. Սմայլնա , եսլի շտո ;Ճ

    ReplyDelete
  3. ոնց կարող եմ չճանաչել մեր Սմայլիկին?! ;)

    ReplyDelete