"Ինդիգո"


Ամենից առաջ ցանկանում եմ նշել, որ սա սիրո պատմություն չէ…. ամեն դեպքում
մինչև վերջին նախադասությունը….
Այս ստեղծագործությունը ես ավարտել եմ սույն թվականի սեպտեմբերի 14-ին և
ստեղծագործությունում նկարագրված են այնպիսի պահեր, որոնք կիսով չափ
սեփական կյանքից են, իսկ ավելի շատ` սեփական ֆանտազիաներից:
Ստեծագործությունը մի անձի մասին է, ով նման չէ ոչ մեկի: Ստեղծագործությանս
մեջ ես նրան անվանել եմ Դանիել անունով: Նա ավելի զգայուն է, կրկնակի խելացի,
գիտելիքներ է ձեռք բերում սեփական փորձի վրա, ունի բարձր ինտուիցիա և սիրում է
մարդկանց օգնել: Սակայն նա երբեք հասարակությանը բաց առ բաց չի հայտնել իր
ընդգծված ընդունակությունների մասին: Նա վախենում էր, որ նրան ճիշտ չեն
հասկանա: Դա տևեց մինչև Լենայի հետ հանդիպելը: Նոր համալսարան
տեղափոխվելու հենց առաջին օրը նա ականատես եղավ մի դժբախտ պատահարի,
որը նրա միջամտությամբ կանխվեց: Դանիելի և Լենայի միջև գործում էր մի
անհասկանալի ուժ: Նրանց հանդիպումներն անընդհատ ուղղեկցվում էին վեճերով,
որոնց հրահրողը հենց իրենք էին, առանց որևէ կոնկրետ պատճառի: 
Լենային ահավոր վանում էր Դանիելը, սակայն նա ստիպված էր հանդուրժել նրա
ներկայությունը հատկապես այն պարագայում, որ նրանք միևնույն թիմով պետք է
մեկնեին Իտալիա մրցույթի և դրա կապակցությամբ, որպես ֆիզիկայից ավելին քան
որևէ մեկը քաջատեղյակ անձ, Դանիելին հանձնարարված էր պարապմունքներ
անցկացնել Լենայի հետ: Սակայն այդ պարապմունքները ընթանում էին ոչ
սովորական մեթոդիկայով, իսկ Լենան պատճառ էր ման գալիս Դանիելի հետ վիճելու
համար….
Արդեն Իտալիայում, Դանիելն շատ ուշադիր էր Լենայի նկատմամբ: Նույնիսկ մի
քանի անգամ փրկում է նրա կյանքը, և ոչ միայն նրա….
Սակայն իր իսկ կողմից կատարված ահազանգերի պատճառով, Դանիելն աննկատ
չի մնում, և նրանով են արդեն սկսում հետաքրքրվել գաղտնի գործակալները:
Նա ստիպված է լինում թաքնվել նրանցից…. Իսկ Լենա՞ն: Լենային անընդհատ
տանջում են տարօրինակ մտքեր, հատկապես նրանից հետո, երբ նա սկսում է
պարբերաբար իր գլխում լսել Դանիելի նախազգուշացնող ձայնը: Նրա մեջ առկա
վանողականության ուժն աստիճանապար վերափոխվում է ձգողականության ուժի:
Դանիելի հետ ունեցած հանելուկային զրույցների շնորհիվ, Լենան ժամանակի
ընթացքում սկսում է հասկանալ դրա պատճառը, սակայն ոչ մի կերպ չի կարողանում
դա ընդունել….
Արդյոք նա կգնա՞ Դանիելի ձայնի հետևից…. Արդյոք նրան կհաջողվի՞ հասկանալ
ամենը` անգամ եթե նույնիսկ այլևս Դանիելին չտեսի….

No comments:

Post a Comment